National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.09.2007
Ազգային ժողովում քննարկվում է «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարումը

Սեպտեմբերի 5-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարումը:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2006 թվականին ՀՀ պետական բյուջեից կրթության եւ գիտության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել է 72.1 մլրդ դրամ` 88.5 տոկոսով կատարելով տարեկան ծրագիրը: Շեղումը հիմնականում  պայմանավորված է  եղել «Տարրական, հիմնական եւ միջնակարգ ընդհանուր կրթություն» ենթախմբում ընդգրկված դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի ցածր կատարողականով: Առանց նշված ծրագրերի, խմբի  կատարողականը կազմում է 99.5 տոկոս: Նախորդ տարվա համեմատ  կրթության եւ գիտության ոլորտների ծախսերն ավելացել են  18.6 տոկոսով: Հանրակրթության ոլորտին  հատկացվել է 52 մլրդ դրամ, 2005 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 17.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ուսուցիչների, վարչական եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերի բարձրացմամբ, դպրոցների կոմունալ եւ հիմնանորոգման ծախսերի աճով:


Իրականացվել է «Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում» ենթածրագրի երրորդ փուլը, հանրապետության 801 դպրոց ընդգրկվել է համակարգիչների շրջանառու համակարգ, 368 դպրոց համալրվել է համակարգչային սարքավորումներով:

Նոր կրթակարգի, գնահատման նոր համակարգի եւ ուսուցման նոր մեթոդների ներդրման նպատակով 2006 թվականի հունիսից վերապատրաստվել է 16000 ուսուցիչ:

Հանրակրթական օբյեկտների հիմնանորոգման համար տրամադրվել է 6.5 մլրդ դրամ, որը կազմում է նախատեսվածի 99.7տոկոսը եւ 1.5 մլրդ դրամով գերազանցում է 2005 թվականի ցուցանիշը: 2006 թվականին հիմնանորոգվել է 123 դպրոց, 17-ը` Երեւանում, մնացածը` մարզերում: Կառուցվել է 9 դպրոց, ծրագիրը ֆինանսավորվել եւ կատարվել է 100 տոկոսով:

150 մլն դրամ նախատեսվել եւ հատկացվել է Ջավախքի դպրոցների հիմնանորոգմանը: Հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններն ուսուցիչներով համալրելու ծրագրով  հատկացվել է 48.1 մլն դրամ, որը կազմել է նախատեսվածի 100 տոկոսը: 100 տոկոսով ֆինանսավորվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստվել են 50 ուսուցիչներ:

Կրթության բնագավառի ծախսերից ավելի քան 4.3 մլրդ դրամը տրամադրվել է հատուկ ընդհանուր կրթության ծրագրերին, որոնց կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ այս ոլորտի ծախսերն ավելացել են 22.4 տոկոսով: Արտադպրոցական դաստիարակության նպատակով հատկացումները կազմել են 2.3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.9 տոկոս: 

Նախնական մասնագիտական կրթության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է 965.4 մլն դրամ` ապահովելով 96.4 տոկոս կատարողական:  Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 44.2 տոկոսով, որ պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ: Միջին մասնագիտական կրթական հաստատությունների պահպանմանը տրամադրվել է 1.8 մլրդ դրամ եւ ապահովել ծրագրային հատկացումների 99.9 տոկոսը: 5.3 մլրդ դրամ տրամադրվել է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերին, ապահովելով 99.9 տոկոս ծրագրային հատկացումները:

Մշակույթի, տեղեկատվության, սպորտի եւ կրոնի ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել է շուրջ 13.6 մլրդ դրամ, որ կազմել է նախատեսված ծախսերի 99.5 տոկոսը: 757.3 մլն դրամ ուղղվել է գրադարանների ֆինանսավորմանը, որը կատարվել է ողջ ծավալով:  Այս ոլորտում ծախսերն ավելացել են 25.9 տոկոսով: Հիմնականում բարձրացվել են աշխատավարձերը եւ ձեռք են բերվել սարքավորումներ:  1.9 մլրդ դրամ հատկացվել է  թանգարանների եւ ցուցահանդեսների ծրագրին, ինչը կատարվել է 100 տոկոսով: 18.9 մլրդ դրամ հատկացվել է մշակույթի տների, ակումբների եւ կենտրոնների ֆինանսավորմանը, այս ծրագիրը եւս կատարվել է ամբողջությամբ: Այլ մշակութային կենտրոններին հատկացվել է 611.4 մլն դրամ: Արվեստին վերաբերող ծրագրերը ֆինանսավորվել են 3.0 մլրդ դրամով, ապահովվել է 99.7 տոկոս կատարողական:

Կինեմատոգրաֆիայի ոլորտի համար նախատեսված 482.9 մլն դրամն ամբողջությամբ հատկացվել է: Կինոնկարների արտադրության համար հատկացված 450 մլն. դրամ աջակցությամբ նկարահանվել են խաղարկային 6, փաստավավերագրական 3, անիմացիոն 3 ֆիլմեր: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման նպատակով տրամադրվել է 775.6 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 99.1 տոկոսը:

Սպորտի բնագավառին հատկացվել է 1.2 մլրդ դրամ, ապահովվել է տարեկան ծրագրի կատարման 98.1տոկոսը: Հեռուստահաղորդումների գծով ծախսերը կազմել են 3.2 մլրդ դրամ` ամբողջությամբ ապահովվելով ծրագրային հատկացումները: 625.4 մլն դրամ կազմել են հրատարակչությունների եւ խմբագրությունների ծախսերը` 96.8 տոկոսով ապահովելով կատարողականը: Պետական մամուլի հրատարակման աջակցությունը ֆինանսավորվել է ամբողջությամբ` 66.7 մլն դրամ: Պետական աջակցությունը ոչ պետական մամուլին կազմել է 45.4 մլն դրամ կամ 97.8 տոկոս: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար տրվել է 316.2 մլն դրամ կամ 100 տոկոս: «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» ենթախմբի ծախսերը կազմել են 180.2 մլն դրամ, ապահովվել է դրա 100 տոկոս կատարումը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձավ կրթական բարեփոխումներին.  նշվեց, որ  ԿԳ նախարարությունը 2006 թվականին կատարել է նախապատրաստական աշխատանքները եւ առաջիկայում խորհրդարան կներկայացնի «Կրթություն-2015» ծրագիրը, որում  ամփոփված են կրթության զարգացման հեռանկարային ծրագրերը, նպատակները, ժամանակացույցը: Արդեն խորհրդարանում է «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը, անցած տարվանից իրողություն է 12-ամյա կրթական համակարգը: Ըստ նախարարի, անելիքներ կան ավագ դպրոց հիմնելու հարցում, դա ցույց է տալիս նաեւ միջազգային վիճակագրությունը, ըստ որի հիմնական կրթության ցուցանիշով Հայաստանը համարվում է միջինից բարձր ցուցանիշ ունեցող երկիր, բայց կաղում է ավագ դպրոցը: Դրանով էլ պայմանավորված է ավագ դպրոց հիմնելու գաղափարը, որտեղ երեխան կուսումնասիրի այն առարկաները, որոնք հետաքրքրում են իրեն:  Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում հանրապետության 30 դպրոցներ փորձնական կանցնեն ավագ դպրոցի կրթակարգին: Այդ նպատակով տպագրվել են դասագրքեր: Նախարարի համոզմամբ, ավագ դպրոց կրթակարգը սահուն կդարձնի դպրոց-բուհ անցումը:

Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ նախարարության ներկայացրած բոլոր 28 ծրագրերն էլ ֆինանսավորվել են, 6,613 մլն դրամ նախատեսվել է աշխատակազմի պահպանման ծախսերի համար, գրադարաններին տրվող պետական աջակցությունը նախորդ տարվա համեմատ աճել է 21.3 տոկոսով, 135.5 մլն հատկացվել է գրականության հրատարակմանը, ֆինանսավորվել են երիտասարդական 117 միջոցառումներ, ինչը 49-ով ավելի է նախորդ տարվանից: 757,3 մլն դրամ հատկացվել է գրադարանների ֆինանսավորմանը, ծրագրով հատկացումներն ուղղվել են 16 գրադարանների պահպանմանն ու հավաքածուների համալրմանը: 2006 թ. իրականացվել է «Հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանցի ստեղծում» ծրագիրը: 644.2 մլն դրամ տրվել է Ազգային օպերային, 17.4 մլն դրամ` նախարարության տեղեկատվության եւ վերլուծության վարչությանը:

Երիտասարդության եւ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացված 28 ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվել եւ իրականացվել են: 8 ծրագիր նպատակաուղղված է եղել բնակչության առողջության բարձրացմանը:

Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքով, 2003-ից հետո էական փոփոխություններ ոլորտում չեն արձանագրվել. աճել են միայն առեւտրային եկամուտները: Դրական փոփոխություններ են կատարվել Շիրակի հանրային հեռուստառադիոյում, ռադիոհաղորդումները 24 ժամյա են, հեռուստահաղորդումները շուտով կհեռարձակվեն 12 ժամով: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ ֆիլմերի արտադրության ոլորտում եւս հաջողություններ կան. նկարահանվել է «Մի վախեցիր» հեռուստաֆիլմը, որը առեւտրային հաջողություն է ունեցել, 1 ֆիլմ նկարահանվում է, նախատեսվում է նկարահանել 180 մասից բաղկացած հեռուստասերիալ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը ներկայացրեց ոլորտի ծախսերը, նշելով, որ դրանք ամբողջությամբ ապահովվել են:

Քննարկման վերջում կառավարության ներկայացուցիչները պատասխանեցին պատգամավորների հարցերին:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեց սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության ոլորտների 2006 թ. ֆինանսավորման պատկերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրենսդիրներին ներկայացրեց ոլորտների ծախսերի կառուցվածքի ընդհանուր նկարագրությունը: Կառավարության ներկայացուցիչները դրանք ներկայացրին առավել մանրամասն եւ ըստ ոլորտների:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց փախստականների եւ միգրացիայի բնագավառի չորս ծրագրերի ֆինանսավորումը, որը տեղի է ունեցել ըստ եռամսյակային բաշխվածության: Փոխնախարարը նաեւ ներկայացրեց 2006 թ. ծրագրերից մեկում «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի գծով ունեցած ֆինանսավորման աճը, որը շուրջ երկու անգամ ավելացել է` կապված Իրաքից, Լիբանանից, Իսրայելից եւ այլ երկրներից 640 դիմումներ սպասարկելու հետ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ սոցիալական ոլորտին հաշվետու տարում բյուջեից հատկացվել է ավելի քան 52.3 մլրդ դրամ՝ ապահովելով 94. 3 % կատարողական: Նախարարը շ եղումը հիմնականում պայմանավոր ում է տնտես ումներով եւ Համաշխարհ ային բանկի աջակցությամբ իրականացվող 1 վարկային եւ 1 դրամաշնորհային ծրագր եր ի ցածր կատարողականով : 2005 թվականի համեմատ սոցիալական ոլորտի ծախսերն աճել են 18.5%-ով, կամ շուրջ 8.2 մլրդ դրամով: Բնակչության համար նախատեսված պետական նպաստների գծով 2006 թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 25.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 95.5%-ով կատարում եւ 15.6%-ով գերազանցելով 2005 թ. հատկացումները: Նշված գումարից 24.2 մլրդ դրամը տրամադրվել է աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության ֆինանսավորմանը, որը կազմել է ծրագրի 99.8%-ը: 2006 թ. գրեթե չեն իրականացվել բյուջեով նախատեսված 2 նոր ծրագրերը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար գործազուրկներին ֆինանսական աջակցությունը եւ աշխատաշուկայում խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցումը: Նախարարն ասաց, որ Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրված գումարները կազմել են 878.1 դրամ կամ նախատեսվածի 98.1%-ը:

Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` պետական բյուջեից առողջապահության ոլորտի ծախսերին ուղղվել է շուրջ 39.4 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրի 99.2%-ը: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ պետական առողջապահական ծախսերն ավելացել են 26.9%-ով, որի հիմնական մասն ուղղվել է հիվանդանոցային եւ առաջնային բուժօգնության ծրագրերի ֆինանսավորմանը` պայմանավորված այս բնագավառում պետական պատվերի ծավալների եւ մեկ հիվանդի բուժման ծախսերի ավելացմամբ, այդ թվում` բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացմամբ, դե՟ղո՟րայ՟քի, բժշկական պարա՟գաների, լաբորատոր-գոր՟ծիքային ախտորոշիչ եւ այլ ծախսերի ավելաց՟մամբ: Ըստ պարոն Քուշկյանի` 2005 թ. համեմատ հիվանդանոցային բուժօգնության ծախսերն ավելացել են 6.2%-ով կամ 881.4 մլն դրամով, որը, բացի բուժօգնություն ստացած հիվանդների թվի ավելացումից, պայմանավորված է նաեւ 1 հիվանդի 1 օրվա բուժման արժեքի ավելացմամբ եւ առողջապահական օբյեկտների հիմնանորոգման ծավալների աճով: Նախարարը տեղեկացրեց, որ «Բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկա՟կան օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում հատկացվել է ավելի քան 2.7 մլրդ դրամ, որը 99.9%-ով ֆինանսավորվել է: Ծրագրի շրջանակներում անվճար բուժօգնություն են ստացել 36.0 հազար հիվանդներ` 2005 թվականի 32.6 հազարի դիմաց: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 13.1%-ով: «Մինչեւ 7 տարեկան երեխաներին բժշկա՟կան օգնության գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսվել եւ ֆինանսավորվել է շուրջ 1.8 մլրդ դրամ, որի հաշվին բուժօգնություն են ստացել 24.7 հազար հիվանդներ` 2005 թվականի 23.0 հազարի դիմաց: Հարություն Քուշկյանը նշեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող թռչնագրիպին հակազդելու վարկային ծրագրով 2006 թվականի պետական բյուջեով հատկացվել է 317.3 մլն դրամ, որը կատարվել է 30.8%-ով` կազմելով 97.7 մլն դրամ: 2006 թ. առողջապահության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռն ընդհանուր բյուջետային ծախսերում կազմել է 8.2%` նախորդ տարվա 7.4%-ի դիմաց:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց   բնապահպանության նախարարության ‎‎ հաշվետվությունը, որը կազմել է 3 մլրդ 845 մլն: Ըստ նախարարի` բնության հատուկ պահպանվող տարածքների գծով պետական բյուջեից կատարված ծախսերը կազմել են 510.5 մլն դրամ` նախատեսված ծավալի 99.9%-ը, որը շուրջ 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նախարարն ասաց, որ նշված միջոցների հաշվին իրականացվել են 14 ծրագրեր: Բնապահպանական այլ միջոցառումների ֆինանսավորման համար պետական բյուջեից տրամադրվել է 1.9 մլրդ դրամ կամ նախատեսվածի 103.1%-ը: Ըստ Արամ Հարությունյանի` ծրագրի գերազանցումը պայմանավորված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման դրամաշնորհային ծրագրի բարձր կատարողականով:

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը ներկայացրեց 2006 թ. պարտադիր սոցիալական ապահովության բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նա նշեց, որ պարտադիր սոցիալական ապահովագրության 2006 թ. բյուջեն ընդունվել է ՀՀ 2006 թ. բյուջեի մասին ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի ընդհանուր եկամուտները եւ ծախսերը հաստատվել են 94 մլրդ 560 մլն դրամ, այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 73 մլրդ 504 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից հատկացվող պաշտոնական տրանս ֆերտներ 21 մլրդ 56 մլն դրամ: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության  վճարների փաստացի մուտքը կազմել է 75 մլրդ 965 մլն դրամ, այդ թվում` բանկային մուտքերը 73 մլրդ 333 մլն դրամ, ապահովադիրների մոտ տեղում կատարվող ծախսերը 2 մլրդ 635 մլն դրամ: Պարոն Խաչիկյանն ասաց, որ սոցիալական ապահովության վճարների հավաքագրման 2006 թ. նախանշված ցուցանիշը կատարվել է 103.3 տոկոսով: Բյուջետային ֆինանսավորման գծով հիմնադրամի ընդհանուր պահանջը բավարարվել է ամբողջությամբ: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին իրականացված ծախսերը 2006 թ. կազմել են 71 մլրդ 694 մլն դրամ, այդ թվում` կենսաթոշակային ապահովագրության գծով 66 մլրդ 452  մլն դրամ, զբաղվածության պետական ծրագրերի գծով 852.5 մլն դրամ, սոցիալական ապահովության առանձին պետական ծրագրերի գծով 2 մլրդ 768  մլն դրամ, հիմնադրամի համակարգի պահպանման եւ զարգացման հոդվածի գծով 1 մլրդ 526 մլն դրամ, այլ ծախսերի գծով 94.9 մլն դրամ: Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը տեղեկացրեց, որ 2006 թ. դեկտեմբերին միջին  ընդհանուր կենսաթոշակը հանրապետությունում կազմել է 10 հազար 854 դրամ, իսկ ապահովագրական միջին կենսաթոշակը` 11 հազար 381 դրամ:


29.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորե...

29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ...

29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am